ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միայն լեգիտիմ ընտրված ղեկավարը կարող է լիարժեք իրացնել իրեն ընտրած ժողովրդի իղձերը և երազանքները։ Եվ երբ ընդդիմությունը բողոքում է, թե ժողովուրդն այս օրհասական պահին ոտքի չի կանգնում, պետք է ընդունի ժողովրդի հավաքական վստահությունն առ այն, որ իր ընտրված ղեկավարն անում և անելու է հնարավոր բոլոր քայլերը, իր երկիրն անվտանգ և բարեկեցիկ հանգրվան հասցնելու համար։
Եղել են, կան ու կլինեն կառավարման սխալներ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Բայց ժողովուրդն իր ընտրյալների միջոցով և շնորհիվ այդ բացթողումները շտկելու համբերություն ունի։ Ժողովուրդը նաև գիտի, որ ամենահեշտը ոչինչ չանելն ու բողոքելն է, իսկ ամենադժվարը պայքարել և օգնելն է։
Այս հանգրվանում հիանալ կարելի է մեր պարզ քաղաքացիների պահվածքով Հայաստանում և Արցախում, ովքեր լիարժեք վստահում են իրենց լեգիտիմ իշխանությունների գործողություններին։ Սա է իրական ճանապարհը վերջնանպատակին հասնելու։
Խոնարհվում եմ մեր ժողովրդի բազմադարյան իմաստնության առաջ։
Հ.գ. Ազատ կամքով ժողովրդի ընտրությունը միակ ճիշտ ճանապարհն է հաջողության հասնելու բանաձևում»,- գրել է պատգամավորը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…