Գլխավոր

Խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը` ՌԴ ուղղորդմամբ, ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարներին հասցվող հարվածների մասին:

Թեման առավել պատկերավոր է դառնում, երբ վերհիշում ենք մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական քարոզչական հիմնական խոսափողներից մեկի այն «վերլուծականը», որի համաձայն ՀՀ-ն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի:

Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ:

Տարբեր գործոններով պայմանավորված տարածաշրջանային նոր էսկալացիայի պատուհան է բացվում ու այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս է սրան հակազդելու ՀՀ իշխանությունը:Հարցն, իհարկե, ավելի շատ հռետորաբանական է, որովհետև այս իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի շատ ՀՀ-ն տարբեր կոնֆլիկտների մեջ ներքաշելու ռեսուրս ունի, քան հակազդելու:

Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»։

Թիվ 1

Recent Posts

Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան

Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…

5 hours ago

ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…

6 hours ago

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

7 hours ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

8 hours ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

9 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

10 hours ago