Գլխավոր
27.02.2023

Ադրբեջանը շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ:

«35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով:

Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ:

Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։

Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է:

Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:

Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:

Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական»։

Լրահոս
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
16:54
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել. Կոպիրկին
16:34
Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել. Կոպիրկին
Կուսակցությունումոր խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում. Խանդանյան
16:12
Կուսակցությունումոր խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում. Խանդանյան
Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
15:54
Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
Հունաստանը հրապարակել է 25 մլրդ եվրոյի պաշտպանական ծրագիրը
15:40
Հունաստանը հրապարակել է 25 մլրդ եվրոյի պաշտպանական ծրագիրը
Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է
15:12
Նիդերլանդների դեսպանը Սյունիքում է
Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
14:49
Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ
14:23
Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ
Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:07
Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել
14:01
ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև
13:46
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև
ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան
13:36
ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան
Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան
13:13
Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև
12:50
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև
Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է
12:38
Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է