Արցախ
27.02.2023

Այս օրը. Սումգայիթ

Այս օրը. Սումգայիթ

35 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մեկնարկեց ադրբեջանահայության ցեղասպանությունը:

Փետրվարի վերջին երեք օրերին Սումգայիթում կազմակերպված հայկական ջարդերի հետևանքով սպանվում են 29 հայեր և 6 ադրբեջանցիներ, մոտ 400 մարդ, գերազանցապես հայեր, ստանում են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, քաղաքի 18 հազար հայությունը դառնում է փախստական: 

Այսօր դժվար է պատկերացնել մեկին, ով լրջորեն կհավատա, թե այդ զարհուրելի օրերը նախապես պլանավորված չէին Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Խորհրդային Հայաստանի իշխանությունները սումգայիթյան վայրագությունները դատապարտում են ջարդերից երեքուկես ամիս հետո. հունիսի 15-ին Գերագույն խորհուրդը նման որոշում է ընդունում փողոց դուրս եկած ցուցարարների ճնշման տակ: Մինչ այդ Ադրբեջանի ղեկավարությունը մարտին տարածում է հաղորդագրություն, որտեղ նշված էր , թե իրենց  ցավակցությունն և անկեղծ կարեկցանք են հայտնում Սումգայիթում տեղ գտած անկարգությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև` բոլոր տուժածներին:

Իսկ ի՞նչ էր անում ԽՍՀՄ ղեկավարությունը այդ օրերին, սկսենք թետրվարի 28-ից:

 «Ժամանակ» լրատվական ծրագիրը հայկական ջարդերը որակում է «խուլիգանական գործողություններ»: Հաջորդ օրը Գորբաչովը քաղբյուրոյի նիստում խորհրդային ղեկավար վերնախավին տեղեկացնում է. «Երևանի փողոցներ էր դուրս եկել կես միլիոնից ոչ պակաս մարդ: Ղարաբաղում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և հայերի միջեւ, սպանվել է երկու մարդ: Երևանով տարածվեցին թռուցիկներ. հայե’ր, դադարեցրեք հանրահավաքները, զենք վերցրեք և ճնշեք թուրքերին: Բայց պետք է ասեմ, որ երբ անգամ Երևանի փողոցներում կար կես միլիոն մարդ, հայերի կազմակերպվածությունը բարձր էր, հակախորհրդային որևէ բան չի եղել, զանգվածները շարժվում էին մեր` քաղբյուրոյի անդամների դիմանկարներով: Միայն ծայհարևան կաններն էին նետում ինքնորոշման կարգախոս: Բոլոր ելույթներում եղել է ԼՂ-ի` Հայաստանին միավորելու թեման: Կան Հայաստանից ադրբեջանական ընտանիքների փախուստի փաստեր: Կապիտոնովը զեկուցում է, որ հեռացել է 55 մարդ, Ռազումովսկին ասում է` 200»:

Քաղբյուրոյի նիստում Գորբաչովն ասում է. «Գլխավորը` այժմ անհապաղ պետք է հասարակական կարգուկանոնը խախտողների դեմ գործի գցել բանվոր դասակարգին, մարդկանց: Դա, ես ձեզ ասեմ, կանգնեցնում է ամեն տեսակ խուլիգաններին և ծայհարևան կաններին: Ինչպես Ալմաթիում (1986թ.): Դա շատ կարևոր է: Զինվորականները բարկություն են առաջացնում: Կենտկոմի կազմակերպական-կուսակցական աշխատանքի բաժնի ղեկավարի տեղակալ Ռազումովը արձագանքում է. «Ալմաթիում ամեն բան վճռեց բանվոր դասակարգը, բայց այնտեղ իրադրությունն ուրիշ էր, ամբոխին զսպեցին հիմնականում ռուս բանվորների ջոկատները»: Յազովը զարմանում է. «Բայց, Միխայիլ Սերգեևիչ, Սումգայիթում պետք է մտցնել, եթե կուզեք, գուցե բառն այն չէ` ռազմական դրություն»: «Պարետային ժամ»,- առաջարկում է Գորբաչովը: Բայց Յազովը համառորեն պնդում է. «Պետք է զորքեր մտցնել և  կարգուկանոն հաստատել»:

Ադրբեջանցի գիտնական և քաղաքական գործիչ Զարդուշտ Ալիզադեն գրում է, որ փետրվարի 27-ին Սումգայիթ էին մեկնել Բաղիրովը և վարչապետ Սեիդովը. «Նրանք հանդիպեցին քաղաքի բնակիչների ու փախստականների հետ: Բայց ի՞նչ կարող էին նրանք ասել: Վիրավորանքի, անպատվության ենթարկված ու հայրենիքից դուրս քշված մարդկանց ողբն ու աղաղակը խլացրին առաջնորդների խոսքը: Նրանք դուրս եկան ակումբի հետնամուտքով եւ բառացիորեն ճողոպրեցին Բաքու»:

Ցավոք սրտի 35 տարի անց պետք է արձանագրենք, որ այդ օրերին տեղի ունեցող մարդկության դեմ հանցագործությունները մինչ օրս չեն պատժվել պատշաճ կերպով և չեն քննադատվել…

Գուցե քննադատվել են, բայց միայն խոսքերով և կոչերով

Որոշ տեղեկություններ վերցված են Թաթուլ Հակոբյանի ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ հատորից

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է