Լրահոս 24/7
22.04.2026

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը։

Բերդի խոշորացված համայնքում տարիներ շարունակ ձևավորված կառավարման համակարգի առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ Հանրապետական կուսակցության անդամ, Բերդի նախկին համայնքապետի որդի Անուշավան (Վանուշ) Մանուչարյանը, ընդգրկվել է Կալուգացու ընտրական ցուցակի 30-րդ հորիզոնականում։

Սա փաստում է, որ նույն կառավարման շրջանակները, որոնք վերջին երկու տասնամյակներում ձևավորել են Բերդի սոցիալ-տնտեսական ողորմելի իրականությունը, շարունակում են պահպանել իրենց ազդեցությունը նաև այսօր։ Արդյունքում համայնքը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթերզարգացած շրջաններից մեկը՝ նվազագույն տնտեսական ակտիվությամբ և սահմանափակ զարգացման հեռանկարներով։

Տվյալ քաղաքական և վարչական խումբը գործել է իշխանության ժառանգական վերարտադրության տրամաբանությամբ՝ համայնքային կառավարման համակարգը վերածելով փակ, ինքնաբավ միջավայրի, որտեղ պաշտոնները փոխանցվում են ներսում՝ առանց իրական հաշվետվողականության և մրցակցության։

Ներկայում այդ նույն շրջանակների քաղաքական հենարանը հանդիսանում է Կալուգացու նախագիծը, ինչը ևս մեկ անգամ վկայում է համակարգային շարունակականության մասին։

ՀԳ Սպասվող ընտրությունները, մեծ հավանականությամբ, կարող են դառնալ նշված քաղաքական շրջանակի ազդեցության նվազման կամ ավարտի սկիզբը։ Բերդ համայնքի բնակչության առաջ կանգնած է ընտրություն՝ շարունակել առկա իներտ զարգացումը, թե փորձել հաղթահարել ձևավորված փակ համակարգը։

Հարկ է նաև նշել, որ Անուշավան Մանուչարյանը, ով բազմիցս հայտնվել է տարբեր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներում, փաստացի շարունակել է ազդեցություն ունենալ համայնքային կառավարման վրա։ Մինչ վերջերս նա ղեկավարում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Բերդի մասնաճյուղը և պաշտոնից ազատվել է ընկերությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո։

Թիվ 1 մեդիա-ի հիմնադիր Էդգար Բաբայան

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ