Հասարակություն

Հաջողելու համար կարևոր է հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականություն. Խաչատրյան

«Հակակոռուպցիոն մեդիադպրոց» թեմայով ծրագրի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր հանդիպել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ և նրանց ծանոթացրել իր ղեկավարած կառույցի գործառույթներին, անդրադարձել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մեխանիզմներին, ինչպես նաև այդ երևույթի շուրջ հանրային ընկալման, կոռուպցիոն և, ընդհանրապես, իրավական թեմաների լուսաբանման  առանձնահատկություններին:

Սասուն Խաչատրյանը դատաիրավական ոլորտով հետաքրքրված ապագա լրագրողներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ մի շարք կարևոր գործոններ: Ըստ նրա՝ այսօր հակակոռուպցիոն պայքարում հաջողելու համար կարևոր է ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքը, այլ նաև հանրության ներգրավվածությունն ու հասարակության կողմից այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումը, որի նախադրյալը հակակոռուպցիոն պատշաճ կրթությունն է:

Բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվությունը լսարանին անաչառ փոխանցելու և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից իրավական ոլորտը գրագետ լուսաբանելու անհրաժեշտությանը: Քննարկվել են լրագրողական աշխատանքի էթիկային առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ մեծ լսարան գրավելու համար լրագրության հիմնական սկզբունքներին չհակասելու  կարևորությունը:

Ուսանողների հետ հարցուպատասխանի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև ապագա լրագրողներին հետաքրքրող որոշ վիճակագրական և տեղեկատվական բնույթի տվյալներ նորաստեղծ կառույցի՝ շուրջ մեկուկես տարվա գործունեության արդյունքների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության, պետությանը պատճառված վնասի և վերականգնումների վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

28 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

37 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

49 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

57 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago