Գլխավոր

Խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է. Աբրահամյան

«Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն:

Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է:

Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել:

Սրանց թվում է, կամ փորձում են այդպես համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների ուզածը արդյունավետ տնտեսական համագործակցությունն ու խաղաղ գոյակցությունն է այն դեպքում, որ իրականում Ադրբեջանը թեման կոշտ կամ փափուկ ճանապարհով տանում է իր պատկերացումների շրջանակներում լուծմանը:

Եթե դրա լոբբիստներն այդ գործընթացի տակ փող ու հարստություն են տեսնում, ապա Ադրբեջանի համար դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է»,- այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի…

43 minutes ago

Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ

Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox…

1 hour ago

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա…

1 hour ago

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին…

2 hours ago

Տարոն Մարգարյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել չմասնակցել ԱԺ նիստին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար…

2 hours ago

Պեկինը հերքում է խաղաղապահներ ուղարկելու լուրերը

Պեկինը հերքել է այն լուրերը, թե Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա՝ ցանկացած ապագա խաղաղության…

2 hours ago