Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետը հանձնարարել է կառուցապատվող օբյեկտներում սահմանել հսկողություն և բացառել նախագծային շեղումներով իրականացվող կառուցապատումը:
Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաշաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը համարվում է ինքնակամ կառույց, չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման՝ համաձայն Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1 մասի: Ներկայում մայրաքաղաքում կառուցապատման փուլում է ավելի քան 9000 օբյեկտ:
Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել ծանուցել կառուցապատողներին՝ բացառել նախագծային շեղումներով կառուցապատումները, ինչպես նաև իրականացնել մեծածավալ ստուգայցեր շինարարական հրապարակներում։
Թույլ տրված շեղումներով իրականացված կառուցապատվող օբյեկտները կհամարվեն ինքնակամ, և հետագայում դրանց օրինականացման հայտերը քննարկվել չեն կարող։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…