

Լյուքսեմբուրգը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տիրող իրավիճակով, որն իսկապես մտահոգիչ է։
Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում արեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդը։
«Մենք կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, որպեսզի պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ մարդիկ կարողանան ապահով և անվտանգ ապրել», – ասաց Բերնարդը։
Նա վստահեցրեց, որ Լյուքսեմբուրգը աջակցում է հայ ժողովրդին ու կողմ է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Իսկ դրա լավագույն ապացույցը բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցն է և այն, որ իրենք աջակցում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…