Քաղաքականություն

Առաջարկվում է դատախազներին տալ 92%-ի չափով հավելում. Մինասյան

«Առաջարկվում է բազային աշխատավարձից և հավելավճարներից զատ դատախազներին տալ նաև հավելում 92%-ի չափով»,-խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Պատգամավորի պարզաբանմամբ՝ գլխավոր դատախազը, որն այսօր 15 գործակցով է վարձատրվում, նրա վարձատրոթյունը գործակցի հաշվարկով դառնալու է 28.8:

«Այսինքն՝ ոչ միան ավելին, քան ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի վարձատրությունն է, այլ եթե դրան ավելացնենք նաև հավելավճարներն, ապա մի քանի անգամ գերազանցում է վերոհիշյալ պաշտոնյաների վարձատրության ձափը»,-ասաց Մինասյանը:

Անդրադառնալով դատախազների վարձատրության միջին ցուցանիշին՝ պատգամավորն ասաց, որ նրանց աշխատավարձը լինելու է ավելի բարձր քան բարձրագույն գործադիր իշխանության՝ կառավարության անդամի՝ նախարարի, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը: Հայտնելով, որ չեն կարող դեմ արտահայտվել վարձատրության համակարգին՝ Մինասյանն ասաց.

«Հարցն այն է, թե ինչ սկզբունքներով է սահմանվում այն: Գլխավոր դատախազը, որը 2023 թվականի հունվարի 1-ից առաջ և հետո այս փոփոխություններով պետք է ստանա 3 մլն դրամից ավել, ինչով է ավելի շատ գործ անում, քան քաղաքական պատասխանատուները, կամ մասնագիտական ոլորտների պատասխանատուները:

Այս ամբողջը գալիս հանգում է հետևյալին՝ աղավաղվում է միասնական վարձատրության համակարգը և այն արվում է առանձին գերատեսչություններից բերվող և իրենց գերատեսչական շահն առաջ մղելով:

Ի վերջո՝ քանի որ այս բարձրացումներն հիմնականում ուղղված են ուժային կառույցներին, կարող ենք փաստել, որ սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա»:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago