Հասարակություն

Փոփոխություն բնակարանային ապահովման ծրագրի պայմաններում

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել։

Ըստ այդմ՝ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 15-ը,հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու կամ համավարկառու կարող է հանդես գալ ընտանիքի ցանկացած անդամ՝ անկախ հավաստագրում ներառված լինելու հանգամանքից,ծրագրի շահառուներն աջակցություն կստանան ոչ միայն բնակելի անշարժ գույք,

անհատական բնակելի տուն, այլ նաև կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու իրավունք ձեռք բերելու դեպքում, կառուցապատումը շարունակելու նպատակով հավաստագրի հիման վրա ևս կտրամադրվի կառուցապատման վարկ,ընտանիքի անդամից նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացած հողի վրա շահառուն կարող է կառուցել անհատական բնակելի տուն,ծրագրով նախատեսված աջակցության չափից ավելի ցածր արժեքով գույք ձեռք բերող շահառուները կարող են աջակցության գումարի մնացորդն ուղղել տվյալ բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը,վերջին 12 ամիսների ընթացքում գույքի օտարված չլինելու վերաբերյալ պայմանը չի տարածվում նվիրատվության եղանակով օտարված գույքի վրա։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ՝ հավաստագիր է ստացել 3423 շահառու, որից շուրջ 300 շահառու ձեռք է բերել անշարժ գույք կամ հիփոթեքային վարկավորման գործընթացը գտնվում է ավարտական փուլում։ Այսպիսով, իրականացված այս և նախորդ փոփոխությունների արդյունքում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիները կարող են ոչ միայն ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը, այլև բարեկարգել այն։

Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով կիրականացնի վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումար և տոկոսագումարի սուբսիդավորում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago