Արցախ
28.02.2023

Մահացել է Արցախի գրողների միության նախագահը

Մահացել է Արցախի գրողների միության նախագահը

Բանաստեղծ, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, Արցախի պետական օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել, որտեղ, մասնավորապես, ասված է.

հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորը ցավով տեղեկացա անվանի բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, Արցախի Հանրապետության պետական օրհներգի տեքստի հեղինակ, Արցախի նվիրյալ զավակ Վարդան Սարգսի Հակոբյանի մահվան մասին:

Վարդան Հակոբյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Նա կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում, Շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկ» կոմիտեի նախագահի տեղակալն էր, Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից, Շարժման առաջամարտիկներից մեկը։ Նա անմնացորդ նվիրվել էր համազգային իղձերի ու նպատակների իրականացման վեհ գործին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների և  հայ գրականության մեջ ունեցած անուրանալի ավանդի համար Վարդան Հակոբյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին ու ընկերներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով։

Վարդան Հակոբյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ Վարդան Հակոբյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:

Լրահոս
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
17:07
Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
16:48
Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
16:32
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
16:21
Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
15:57
ԱԺ-ում Կոպիրկինի հետ քննարկվել են ՀՀ-ի և Ռուսաստանի հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
15:28
Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
14:58
Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
14:34
Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
14:16
Թյուր կարծիք է, թե ռուսը չի թողնում այդ կնոպկան սեղմենք . Վաղինակ Վարդանով
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
13:59
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
13:41
44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Մանուկյան
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
13:24
Հայկ Սարգսյանը 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել. վարչապետ
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
13:10
Հայաստանում գազը էժան չի. Նիկոլ Փաշինյան
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
12:56
Մենք «սեքընդ հենդ» ապրանքների կարիք չունենք. վարչապետ
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև
12:44
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև