Բնապահպանություն

Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրանն Ավինյանն անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերից մեկի բարձրաձայնած խնդրին՝ Հրազդանի կիրճում մինչ այսօր շարունակաբար թափվող շինարարական աղբի թեմային, մեկնաբանել է, գրելով․

«Հարգելի՛ Էդգար

– 2023 թվականին նախատեսվում է մաքրել 9000 խմ աղբ ինչպես նաև Կորեայի Ձորի հատվածում և Դավթաշեն կամրջի մոտակայքում կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ:

– Նախագծվել է Գետառի վրա ջրերի մաքրման կայան: 2023 թվականին կիրականացվի կայանի կառուցումը:

– Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ: Արդյունքում կսահամնվեն տարածքի պահպանության տարբեր ռեժիմներ:

– Լրամշակվել են բնապահպանական իրավակարգավորումներ, մասնավորապես Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումները և դրանց լրամշակումները /36-Ն, 48-Ն, 605-Ն և այլն/, որոնք միտված են բարելավելու Երևան քաղաքում շրջակա միջավայրի վիճակը:

Ինչ վերաբերում է շինաղբին՝ հունվարին դիմել էի Ներքին գործերի նախարարին՝ ապօրինի քարաթափումների իրավիճակը քննարկելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար: ՆԳՆ ներկայացուցիչների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է գործողությունների պլան՝ հսկողության և բացատրական աշխատանքների միջոցով այս երևույթը մեկընդմիշտ բացառելու համար:

Չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և տնտեսվարողների անհեռատես և վտանգավոր վարքը, որից տուժում են մեր հազարավոր քաղաքացիներ: Նման գործունեությունը անհապաղ կասեցվելու է և պատժվելու օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է փոխքաղաքապետը:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago