Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա):
Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը՝ ներկայացնելով «Գլոբալ արագ աղետների վնասի գնահատման զեկույցը» (GRADE): Նա նաև նշել է, որ հիշյալ ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։
Զեկույցում նշված է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:














