Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել (Պրահայի հայտարարությունը-խմբ.), որը հղում է պարունակում նաև Ալմա Աթայի հռչակագրին:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում այդ երկրի իր գործընկերոջ հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ալմա Աթայի հռչակագիրը բաց փաստաթուղթ է։ Այնտեղ գրված է, որ Խորհրդային Միության տեղում ձևավորված նոր պետությունների պետական սահմանները որոշվելու են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի շրջանակներում»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է օրերս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ միջազգային դատարանում ներկայացրած արբիտրաժային հայցին, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է՝ դա երկկողմանի հարց է։ Իր խոսքով՝ ընտրված ճանապարհն իր մեջ ներառում է նաև իրավական ընթացակարգեր։

















