Լրահոս

Ակտերն ընդունվելուց հետո կտեղադրվեն կայքում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն տվեց  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և 49-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի ակտերն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում են ավելի քան 6000 ակտեր: Երևան քաղաքում բնակվող անձանց և Երևան քաղաքի տարածքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ նշված ակտերին՝ իրենց գործունեության իրականացման ընթացքում:

Հայաստանում ստեղծված և գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքն արդյունավետ իրականացնում է իրավական ակտերի ինկորպորացված հրապարակումը և նշված կայքում Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրումն առավել դյուրին կդարձնի որևէ ակտին և դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը և այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը, ուստի իրավական ակտերի միասնական շտեմարան ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է սույն օրենքի նախագիծը։

Միաժամանակ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվում են հղումներ «Իրավական ակտերի մասին» օրենքին, որն ուժը կորցրել է 07.04.2018 թվականին, և ներկայումս նշված հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, ուստի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում «Իրավական ակտերի մասին» բառերն առաջարկվում է փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago