

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և այդ ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն տվեց հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին:
«Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներով: Այնտեղ կկառուցվի նաեւ 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Նաեւ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն:
Կառուցվելու է 25 260 քմ ճանապարհ եւ 104 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր արժեքը կազմել է 190 մլն դոլար»,-ասաց Քերոբյանը:Նախարարը նաեւ հավելեց, որ կառավարությունը համաձայնություն է տալու տարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վերաբերյալ որոշումը:
«Մենք գերակա շահի մասին որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ եւ 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայնություն ենք տալու»,-ասաց Քերոբյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…