

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է Երևանում ճոպանուղու կառուցման նախագծին։ Նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե որ փուլում է ճոպանուղու կառուցման նախագիծը․ «Ավարտական։
Հիմա ամփոփում ենք, ձևավորում ընդհանուր պատկերը, և շուտով ծրագիրը կհասնի կառավարությանը»,- հայտնել է Վահան Քերոբյանը։
Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է.
«Ենթակառուցվածքների ներդրման մասով պայմանավորվածությունը հետևյալն է։ Ներդրողները պատրաստ են ճոպանուղու կառուցման համար ներդնել մինչև 20 մլն դոլար։ Եթե գումարը դրանից ավել կլինի, ինչը քիչ հավանական է, այդ դեպքում ենթակառուցվածքային ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանի մանկական երկաթուղում ներդրողը պատրաստ է նաև ճոպանուղի կառուցել, որի համար 20 մլն դոլար կհատկացվի։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…