Կառավարությունը հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:
Նախարարը նշել է, որ զուգահեռ իրականացվել են թեստերի մշակման աշխատանքներ. «Մարտի 15-ին կլինեն ուղեցույցները, որ ոլորտում աշխատողներին կտան պատկերացում թեստերի, առաջադրանքների նմուշների վերաբերյալ»։