ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի շտապօգնության բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի՝ Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ:
Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի: Ավարտին` 2025 թվականին, շտապօգնության սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ` կանչի սկզբունքով: Արդյունքում, կրճատելով ժամանակն ու տարածությունը, շտապօգնության բրիգադը շատ ավելի օպերատիվ կհասնի կանչի վայր:
Շիրակում Արմեն Նազարյանն ու Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել են շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին, նախանշել անելիքները»:
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…