Քաղաքականություն
03.03.2023

Հ․ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահի հետ

Հ․ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: ԱԺ փոխխոսնակը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական եւ աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը, նշել է, որ կարեւորում է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը եւ շեշտել, որ հիանալի կլիներ նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ եւ սերտ համագործակցության համար:

Հակոբ Արշակյանը Հնդկաստանի ԱԺ խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
20:07
Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը
Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
19:34
Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա
Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի
19:13
Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի
Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը
18:57
Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը
Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ
18:37
Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ
ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը
18:18
ՊՆ-ն հերքել է սահմանին կրակոցների մասին Ադրբեջանի հայտարարությունը
ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել
17:55
ՌԴ-ում հնարավոր չէ այլ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել
BMW-ն իր մեքենաներում կանցնի չինական AI-ի
17:42
BMW-ն իր մեքենաներում կանցնի չինական AI-ի
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
17:40
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
17:12
Վիետնամի ԱԺ խոսնակը շրջայց է կատարել Պատմության թանգարանի ցուցադրությունների սրահներում
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
16:54
Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար. ԵՄ առաքելություն
Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել. Կոպիրկին
16:34
Ուկրաինան օրինակ է, թե ինչ կարող է պատահել. Կոպիրկին
Կուսակցությունումոր խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում. Խանդանյան
16:12
Կուսակցությունումոր խնդիրներ կան, որևէ մեկը չի բացառում. Խանդանյան
Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
15:54
Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին
Հունաստանը հրապարակել է 25 մլրդ եվրոյի պաշտպանական ծրագիրը
15:40
Հունաստանը հրապարակել է 25 մլրդ եվրոյի պաշտպանական ծրագիրը