ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը։
Զախարովան լուսանկարին կից գրառում է արել. «Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և նախանշել բանակցությունների ուղղությունը»։ Հիշեցնենք Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթանում է G 20 երկրների ԱԳ նախարարների համաժողովը, իսկ ՀՀ ԱԳ նախարարը մարտի 3-4 գտնվելու է Նյու Դելիում աշխատանքային այցով։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայացուցիչների։