ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին հանձնեց 2022 թ. լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Ֆուտզալի ազգային հավաքականի խաղացողները ևս ստացել են լավագույնի իրենց մրցանակները։ Լուան Մյուլլեռին, Վլադիմիր Սանոսյանին և Արթուր Մելքոնյանին իրենց պարգևները հանձնել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: