Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խոհանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման:
Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հասարակության բնապահպանական մշակույթի ոչ բավարար մակարդակի, Հայաստանի Հանրապետության համայնքների գերակշիռ մասում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների տրամադրման պահանջի ոչ արդյունավետ վերահսկողության իրականացման, անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մի շարք այլ պատճառների հետևանքով երկրում պոլիէթիլենային փաթեթվածքի արտադրության ծավալների էական կրճատում չարձանագրվեց, գործող մասնակի արգելքը չունեցավ ցանկալի արդյունք, և կանխատեսումները չիրականացան ամբողջական ծավալով։
Պետք է հաշվի առնել նաև այն, որ առկա վիճակագրական տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի քանակական փոփոխությունները, քանի որ դրանում ներառված է երկրում օգտագործվող ամբողջ փաթեթվածքը, այդ թվում՝ արտադրական փաթեթավորման փուլում օգտագործվողը։ Կարգավորումը, սակայն, բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ։
Կան նաև կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ներկրման և ավելի մատչելի հումքի ստացման հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…