Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության տևական լուծման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով։
«Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին», – իր տեսաուղերձում նշել է դեսպանը, որ Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերն ու օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա», – շեշտել է դեսպան Քվինը։
Նա արդեն հանդիպումներ է ունեցել հայաստանցի պաշտոնյաների հետ, քննարկել ինչպես տարածաշրջանային խնդիրները, այնպես էլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը։
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…