Արցախ

Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը. Աբրահամյան

Ադրբեջանական վերջին օրերի սադրանքների գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վերջին օրերին և´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, և´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն:

Նշեմ, որ այս միտումը դրսևորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում:

Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսևորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:

Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ:

Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:

Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ և այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետևանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում:

Թիվ 1

Recent Posts

Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին, հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան…

10 minutes ago

Լուկաշենկոն 7-րդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը

Հունվարի ընտրություններում յոթերորդ ժամկետով Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է պաշտոնը: Նրա երդմնակալության…

20 minutes ago

ՀՀ-ն հիմա տարեկան 380 մլն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան 2018-ին. Եղոյան

2018 թվականին նվազագույն կենսաթոշակը 16,800 դրամից բարձրացվել է ու այսօր հասել է 36,000 դրամի, այսինքն՝…

22 minutes ago

Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական. Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի…

35 minutes ago

Բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Էր Ռիադում տեխնիկական խորհրդակցություններ են անցկացրել և արդեն զեկույցներ են ուղարկել…

42 minutes ago

Նվազագույն կենսաթոշակը 1 շնչի հաշվով գերազանցում է պարենային զամբյուղի արժեքը. Տիգրանյան

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն…

45 minutes ago