Արցախ

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողության քրեական գործը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի Հանրապետության տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու,

իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին մարմնական վնասված պատճառելու, այդ կերպ միջազգային ահաբեկչություն կատարելով՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա պետության տարածքում մարդկանց ոչնչացնելուն նրանց մարմնական վնասվածք պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ իրականացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդված նախատեսված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝
փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Թիվ 1

Recent Posts

Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…

35 minutes ago

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…

37 minutes ago

Պարզապես չի երևում, որ գոնե Փաշինյանին հեռացնելու հարցում ունեք բավարար ուժ, ուր մնաց՝ հաղթանակով հարբած Ալիևին զսպեք

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…

1 hour ago

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

2 hours ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

18 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

18 hours ago