Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ հավելելով, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
«Առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված տղամարդ, ում մոտ կան հետևյալ ախտորոշումները ՝ կրծքավանդակի հրազենային բաց թափանցող վիրավորում, ձախից թոքի վնասում, բաց հեմոպնևմաթորաքս: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում իրականացվել են համապատասխան միջոցառումները և նա տեղափոխվել է վիրահատարան»,- ասել է Մհեր Մուսայելյանը՝ մանրամասնելով, որ հիվանդի բուժումը կշարունակվի վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5–ին, առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…