Լրահոս

Պատրաստված բոլոր նյութերը շինբարեկարգման վարչությունում են․ Թեմուրյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեց Շինարարության և բարեկարգման վարչությանը տված հանձնարարականը, որով նախատեսվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մայրաքաղաքի հանրակրթական որոշ դպրոցների տանիքները տոգորման նյութերով մշակելու ուղղությամբ և զեկուցել արդյունքների մաիսն:

Վարչության աշխատակիցը զեկուցեց, որ  այդ ծառայության գնագոյացման հիմքերն ունենալու համար հարցում է կատարվել համապատասխան ծառայություններ իրականացնող երեք լիցենզավորված կազմակերպության, որոնցից պատասխանն ունելու դեպքում հայտը կուղարկվի քաղաքապետարանի գնումների վարչություն:

«Պարոն Թեմուրյան, եթե չեմ սխալվում, դուք հաշվարկել էիք, չէ՞, չեմ կարծում, թե այդքան բարդ աշխատանք է հաշվարկելը»,-Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանին դիմեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Վարչության պետը հաստատեց՝ հայտնելով, որ հետաքրքրվել են և պատրաստված բոլոր նյութերը շինբարեկարգման վարչությունում են:

«Հաջորդ գործակարգավարականին զեկուցեք, որ արդեն մրցույթ եք դրել… Չի կարա էլի՝ երկու հատ թիվ պետք է ասեն, թե ինչպես են ներկելու»,-հանձնարարեց քաղաքապետը:

Թիվ 1

Recent Posts

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

26 minutes ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

1 hour ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

1 hour ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

14 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

16 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

16 hours ago