Լրահոս

Քննությունների ձմեռային փուլին մասնակցությունը անակնկալ մեծ է եղել. Նասիբյան

Բուհերի ընդունելության քննությունները կազմակերպվել են 29 քննական կենտրոններում, հայտագրվել էր 6856 դիմորդ, բայց դա չի նշանակում, որ ունեցել ենք այդքան քննություն, դիմորդներ ունենք, որ հանձնել են երկու միասնական քննություններ:

Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով Բուհերի ընդունելության քննությունների առաջին՝ ձմեռային փուլի կազմակերպմանը:

«Այսինքն մենք ունեինք 10817 դիմորդ-քննություն, սա նշանակում է, որ ԳԹԿ է եկել 10817 պատասխանների ձեւաթուղթ, դրանց ստուգվել են, արդյունքները հրապարակվել են, ընդունվել են նաեւ բողոքարկումներ: Այդ ամենի արդյունքները հրապարակելուց հետո փակվել է ամեն ինչ:

10817-ից ըԸնդամենը 226 հոգի է բացակայել, որոնցից 50-ը Արցախից դիմորդներ էին, որոնք հնարավորություն չեն ունեցել Գորիսում մասնակցել միասնական քննություններին: Բացի այդ, ունեցել ենք 31 հեռացվածներ եւ երկու դիմորդ քննությունների ընթացքում առողջական խնդիրների պատճառով ընդատել են քննության աշխատանքը»,-ասաց Նասիբյանը:

Նա մանրամասնեց, որ այդ 31 դիմորդների՝ քննությունից հեռացման հիմնական պատճառը եղել է այն, որ եկել են հեռախոսներով եւ էլեկտրոնային սարքով: Նասիբյանը նկատեց, որ եթե նույնիսկ դիմորդը գոհ է իր ստացած արդյունքներից, սակայն մտավախություն ունի, որ կարող է մրցույթից դուրս մնա, նա նորից հնարավորություն ունի քննությունները հանձնել եւ ավելի բարձր միավոր ստանալու ակնկալիք ունենալ ամռանը:

Նա ընդգծեց, որ իր համար անակնկալ է եղել, որ 6800-ից ավելի դիմորդներ կհայտագրվեն ընդունելության ձմեռային փուլի համար. «Մասնակցել է մառային քննությունների մոտ 60 տոկոսը»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

24 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

33 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

45 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

54 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago