Արցախ
07.03.2023

Ի՞նչն է խանգարում համանախագահներին այցելել Արցախ․ ԱՀ ՄԻՊ

Ի՞նչն է խանգարում համանախագահներին այցելել Արցախ․ ԱՀ ՄԻՊ

Ամերիկյան և ֆրանսիական տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մշտապես հնչում է այն պնդումը, որ նրանք անկեղծորեն հակված են պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։ Ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսում են նաև ՌԴ-ից․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հենց այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն և ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը գտնվում են տարածաշրջանում և հանդիպումներ են ունենում Բաքվում և Երևանում։ Այսօր արդեն 86-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ բախվելով հումանիտար ճգնաժամային իրավիճակի և մարդու իրավունքների համատարած խախտումների։ Մարտի 5-ին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի ոստիկանների նկատմամբ իրականացվել է ահաբեկչական գործողություն, որին արցախյան կողմից զոհ են գնացել երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։

Ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պարբերաբար դիմելով նաև ռազմական էսկալացիայի։ Իրավիճակը լարված է։ Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ ի արտահայտումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պահպանման և հակամարտությունը խաղաղ լուծելու իրենց վճռականության։ Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ավելի քան երկու տարվա ընթացքում ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Ֆրանսիայի համանախագահները մեկ անգամ գոնե չեն այցելել Արցախ՝ իրենց մանդատի համաձայն իրավիճակը գնահատելու և ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու համար։ Արցախում ապրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնային շահառուները, որոնց ճակատագրի շուրջ են ձեր բոլոր քննարկումները, ուստի և նրանք իրենց դիրքորոշումը արտահայտելու և լսված լինելու իրավունք ունեն։ Եթե համանախագահ բոլոր երեք երկրներն իրապես շահագրգիռ են հակամարտության արդարացի լուծմամբ, ապա գոնե Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելելու համարձակություն պետք է դրսևորեն»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է