Լրահոս 24/7
07.03.2023

Աշոտ Մելիքյանը` «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի մասին

Աշոտ Մելիքյանը` «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի մասին

Սա հետաքննական լրագրության շատ լավ նյութ է, թե ինչպես են առաջադիմական գաղափարների ներքո կարողանում առաջ մղել հետընթաց կարգավորումներ պարունակող օրենսդրական նախաձեռնությունները: Ընդ որում, առաջին անգամ այն կանխելուց հետո, 2-րդ անգամ՝ իբր արված փոփոխություններով, այնինչ խնդրահարույց հոդվածները պահպանելով:

Այս մասին, այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ. տեղեկատվության ազատության նոր սահմանափակո՞ւմ» թեմայով քննարկմանը:

Մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ մասնագիտական կարծիք  նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի:

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպությունների թվում են նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը, որոնց ներկայացուցիչները մասնակցում էին այս քննարկմանը:

Ի դեպ, կազմակերպիչները քննարկմանը մասնակցելու հրավեր էին ուղարկվել նաև նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանին, որը սակայն մերժել էր հրավերը։ «Չնայած իրենք հիմնավորումներում անընդհատ հղում են կատարում Օրհուսի կոնվենցիային, բայց սա կոնվենցիայի ոգուն համապատասխան չէ:

Իսկապես պետք է լրագրողական հետաքննություն անցկացնել և պարզել, թե ու՞մ շահերից է բխում այսպիսի օրինագիծ առաջ մղելը, ինչպես է առհասարակ այդ շղթան գոյացել և ի վերջո այսպիսի արդյունք ստացել»,-նշեց Մելիքյանը՝:

Նրա խոսքով, այն ընդհանուր ձևակերպումները, որոնք լայն սուբյեկտիվիզմի տեղ են թողնում պարզապես վտանգավոր են:

«Այն բացառությունները, թե ինչ տիպի տեղեկատվություն կարելի է մերժել արդեն իսկ բավարար է, ընդ որում մերժումների ցանկն այնպիսին է, որ մերժողներին մնում է միայն ընտրել որին համապատասխանեցնել, որպեսզի մերժեն: Մինչդեռ էկոլոգիական տեղեկատվության ամբողջ իմաստն այն է, որ դա համընդհանուր հետաքրքրության տեղեկատվություն է, հանրային շահ է հետապնդում և ցանկացած տվյալ, որը պետական գաղտնիք չէ՝ պետք է հրապարակվի, իսկ էկոլոգիայի ոլորտում շատ քիչ են այդպիսի գաղտնիքները»,-ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով, ստացվում է, որ ներկայացված նախաձեռնությամբ ցանկացած էկոլոգիական տեղեկատվություն մերժման է դատապարտված:

Լրահոս
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
13:05
Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
12:58
Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրել
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
12:47
ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
12:35
Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
12:24
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
11:55
Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
11:50
Ժամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիք
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
11:36
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
11:21
Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
11:10
Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել․ Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
10:59
ԱՄՆ-ը շատ շուտով կհաղթի այս պատերազմում. Թրամփ
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների