Լրահոս 24/7
14.06.2026

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների կիզակետը, առանցքը և հենակետը TRIPP-ն է։ TRIPP-ը միջինասիական հանրապետությունները Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով կապում է Եվրոպային։ Այս լոգիստիկ, էներգետիկ, կոմունիկացիոն և թվային ուղու ջատագովն ու ֆինանսական ներհոսքն ապահովողը ԱՄՆ-ն է։ TRIPP բազմաշերտ ծրագրից շահում են ներգրավված բոլոր երկրները։

Իմ համոզմամբ՝ ՀՀ-ն շահում է մի փոքր ավելի, քանի որ դառնում է խաղաղության լրացուցիչ երաշխիք իր համար, իսկ ծրագրի գլխավոր շահառու ԱՄՆ-ն ամրագրում է իր ներկայությունը ՀՀ-ում, կոնկրետ դեպքում, որ պակաս կարևոր չէ, Սյունիքի մարզում։ Ո՞վ է դեմ ծրագրին։ Բնականաբար՝ Ռուսաստանը, քանի որ TRIPP-ում ներգրավված բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի, նախկին խորհրդային հանրապետություններ են, որոնց ՌԴ-ն իր ազդեցության գոտին է համարում և պետական մակարդակով կասկածի տակ է դնում այդ երկրների լիարժեք ինքնիշխանությունը։

TRIPP-ը չի ողջունում նաև Չինաստանը, որը միջինասիական հանրապետությունները դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, սակայն առանձնապես չի էլ հակադրվում։ Իմ կարծիքով՝ ՀՀ ընտրություններում նման առճակատմամբ մրցակցության առանցքում TRIPP-ն էր, և հետընտրական զարգացումներն էլ, մեծ հաշվով, կապված են այս աշխարհաքաղաքական ծրագրի հետ, քանի որ իրականացման պարագայում ՌԴ-ն կորցնում է ոչ միայն Հայաստանը, այլև Կենտրոնական Ասիայի իր ազդեցության տակ գտնվող բոլոր երկրները։

Հայաստանում կայացած ընտրությունները հույս են տալիս մեզ և TRIPP-ի անդամ բոլոր երկրներին, որ այս աշխարհաքաղաքական նախագիծը կարող է իրականություն դառնալ։ Ծրագրով շահագրգռված բոլոր երկրները շնորհավորեցին վերընտրված իշխանությանը, քանի որ հակառակ պարագայում խնդիրը շատ ավելի բարդ էր դառնալու։ Ներքաղաքական դաշտում ընտրության արդյունքները վիճարկող ուժերը, բնականաբար, շարժվելու են ՌԴ-ի ուղղորդմամբ, որն էլ ի վերջո շնորհավորելու է ՀՀ իշխանությանը։

Դա էլ ընդդիմադիր հատվածի համար ազդակ է դառնալու, որ վերցնեն մանդատները և փորձեն խնդիրներ ստեղծել նոր ԱԺ-ում։ Իմ կարծիքով՝ մանդատներ վերցնելու մասին արժի հայտարարել մինչև ՌԴ նախագահի շնորհավորանքը, որովհետև ընտրություններում մեր ժողովրդի տված քվեն այլ տարբերակի հնարավորություն չի թողնում, և՝ փառք Տիրոջը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է