«Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Մեկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել»,- այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ի վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիճակը և թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։ Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Մեկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել, բայց ընդհանուր մասսան, իհարկե, չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում. դա ուղղակի կլինի խայտառակություն։
Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում:
Արցախում հաստատակամ են։ Այո, միգուցե, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթե մենք հավատարիմ ենք մեր գաղափարներին, եթե ունենք ամուր հավատք առ Աստված, ամեն ինչ նորմալ է լինելու»,- գրել է Բաբայանը։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…