Ադրբեջանում Իրանի հետ սահմանից ոչ հեռու 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Բիլասուվարի շրջանում ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաքվի ժամանակով ժամը 10:14-ին։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները մինչև 3 բալ ուժգնությամբ զգացել են հարակից շրջանների բնակիչները։ Հավելենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Ադրբեջանում ևս հաճախակիացել են ստորգետնյա ցնցումները։














