

Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար։ ՆԳՆ-ից հայտարարում են, որ ակցիան «բռնի բնույթ է ստացել», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հատուկ նշանակության ջոկատի սպաները հատուկ տեխնիկայով շարք են կազմել և շարժվել կենտրոնական Ռուսթավելի պողոտայով՝ ցրելու ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին։ Վրացական հեռուստաընկերության ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես են ցուցարարները փակում Ռուսթավելի պողոտան, իսկ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործում։
Ցուցարարներն իրենց ձեռքերում են պահել Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, ոստիկաններն, ի վերջո, ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։ Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ կան թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների շրջանում, նրանց թիվը չի նշվում։ Ոստիկանությունը նաև բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բողոքի ակցիան «բռնի բնույթ է ստացել, ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, եղել են բռնության գործողություններ նախարարության աշխատակիցների նկատմամբ», այնինչ ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել։ Ցուցարարներին աջակցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…