Արցախ

Ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով․ Վարդանյան

Կանայք կյանքի խորհրդանիշ են: Նրանք կյանք են տալիս ու ապրեցնում ամենաբարդ իրավիճակներում: Նրանց մեջ անսահման ուժ ու կամք կա, որը հաճախ անտեսանելի է, օրվա խորհրդի կապակցությամբ գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ: Այսօր՝ մեզ համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կանայք կողք կողքի կանգնած են տղամարդկանց հետ և պաշտպանում են մեր հայրենիքը, կյանքն ու արժանապատվությունը: Արցախ տեղափոխվելուց ի վեր՝ ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով, դժվարություններին դիմակայելու կամքով, մեր հաղթանակի հանդեպ հավատով։ Նրանք համարձակություն ունեն պաշտպանելու իրենց իրավունքները և դրա համար օգտագործում են բոլոր լեգիտիմ միջոցները՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, բողոքի ցույցեր կազմակերպելով ադրբեջանական ագրեսիայի դեմ և դրսևորելով իրենց հաստատակամությունը՝ մնալու Արցախում և պայքարելու մինչև վերջ։ Նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որպեսզի իրենց երեխաները շարունակեն ստանալ կրթություն անգամ անմարդկային շրջափակման պայմաններում։

Սիրելի´ կանայք, իսկապես հիացմունքի է արժանի, թե ինչպես դուք կարող եք միաժամանակ լինել այսքան ուժեղ, անկոտրում և դա համատեղել բացառիկ հմայքի ու կանացիության հետ: Մենք իսկապես պարտավոր ենք ամեն ինչ անել ձեզ անվտանգ, արժանապատիվ ու երջանիկ կյանք ապահովելու համար: Ամենաբարդ պահերին անգամ դրան հասնելու ուժն ու էներգիան մենք ստանում ենք ձեզանից:

Խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին: Մենք պարտավոր ենք կառուցել ապահով ու անվտանգ երկիր, որտեղ կանայք ամենաակտիվ մասնակցությունն ունեն հասարակական կյանքում և մեր ապագայի կերտման գործում», – գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

60 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago