Լրահոս 24/7
08.03.2023

Քաղաքագետները դրական են գնահատում «գործակալների» մուտքն արգելելու որոշումը

Քաղաքագետները դրական են գնահատում «գործակալների» մուտքն արգելելու որոշումը

Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել։ Վերջինես անցանկալի անձանց ցուցակում է և այդ մասին տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանում։

Նա Հայաստան էր գալիս երկրորդ նախագահ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի  նախաձեռնած լրագրության վարպետության դասընթացին բանախոսությամբ հանդես գալու համար։ Սողոմոնյանը գրել է, որ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։ Արդյունքում, ընդամենը 24 ժամով մեր երկիր ժամանած Գաբրելյանովը ստիպված է եղել  մոտակա չվերթով վերադառնալ Մոսկվա։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը  դրական է համարում ՀՀ պատկան մարմինների այս որոշումը։ Իր կարծիքը Մեհրաբյանը հիմնավորել է հետևյալ կերպ.«Կարծում եմ, որ այդ ցուցակը պետք է ընդլայնվի, որովհետև կա անձանց  մի լայն շրջանակ, որոնց առհասարակ Հայաստան թողնել չի կարելի։ Ավելին՝ Հայաստանը նաև գործնականորեն պետք է պատասխանի Ռուսաստանի հիբրիդային բնույթի ոտնձգություններին։ Իսկ առաջին հերթին Հայաստանը պետք է իր ներսը մաքրի այդ հիբրիդային պատերազմի պրոքսիներից։ Ժամանակն է եկել, որ այլևս իներցիային տրվել չլինի։ Հայաստանը պետք է իր սահմանների վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու մասին որոշում ընդունի ու դա պետք է սկսի «Զվարթնոց» օդանավակայանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նա։

Ըստ Մեհրաբյանի՝«Զվարթնոց» օդանավակայանում ռուսները որևէ անելիք չունեն ու չպետք է ունենան. «Եթե հղում լինի ինչ-ինչ համաձայնագրերի, ապա դրանք պետք է պատռել ու գցել աղբանոցը։ Այո՛, այդ պրակտիկան պետք է շարունակել։ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների կազմակերպիչները, իրականացնողները՝ նաև լրատվական դաշտում, հայտարարություններով առանձնացածները, պետք է Հայաստան մուտք չունենան»։

Մեր այն դիտարկմանը, թե շատերը սա քաղաքական հետապնդում են համարում, քաղաքագետն արձագանքեց. «Այո՛, պետք է հետապնդել որպես ազգային անվտանգության սպառնալիքի և չեզոքացնել։ Ի՞նչ անհասկանալի  բան կա այստեղ նման  ձևով հարցադրումներ անողների համար։ Այո՛, պետք է հետապնդել,  հաջորդն էլ՝ այն մարդկանց, ովքեր մրմռում են այդ հետապնդումների համար, որ հանրային դաշտում նման ապուշություններ չտիրաժավորեն»,-եզրափակել է նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս դրական է համարում Գաբրիելյանովի մուտքն արգելելու որոշումը. «Ագենտուրան չպետք է մուտք գործի  Հայաստան։ Ճիշտ է՝ հիմնականում Ռուսաստանից են ագենտներ գալիս, բայց պետք է ամբողջ աշխարհով մեկ նման որոշում կայացվի։ Նրանք գալիս են երկիրը քայքայելու համար։ Պատերազմի ժամանակ, դրանից հետո՝ ամբողջությամբ Հայաստանի դեմ են գործել՝ կատարելով Կրեմլի առաջադրանքը։  Իսկ առհասարակ ցանկը պետք է մեծացնել,  և Հայաստանը պետք է իր արժանապատվությունը պահի։ Ոչ մի հայ ոչ մի տեղ Հայաստան պետության դեմ դուրս գալու իրավունք չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է նա։

Մեկնաբանելով այն հայտարարությունները, թե նման կերպ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում այն գործիչների դեմ, որոնք իրենց դեմ են խոսում, Շիրինյանն արձագանքել է. «Ոչ, երկիրն ունի անվտանգության հարց։ Ընդհանրապես անվտանգությունն ու ազատությունը չպետք է  հակադրել, Սուլթան Համիդից սկսած անվտանգության խնդիրը գլխավոր հարցն է։ Իսկ Գաբրիելյանովն առհասարակ  մա՞րդ է, թե՞ գործակալ, ագենտուրա։ Այդ որ մի ժողովրդավարական պետություն թույլ կտա, որ  ագենտուրան այդպես վխտա։ Այդ մարդիկ առհասարակ լիաժեք հայե՞ր են, թե՞ ոչ։ Նրանք օտար մշակույթ կրողներ են, վաղուց հեռացել են հայ ժողովրդից։ Նրանք հայերեն ո՛չ խոսում են, ոչ էլ։ Ինքնության առաջին պայմանը ոչ թե ֆիզիլոգիականն է , այլ մշակութային իրականության կրողը։ Մարգարիտա Սիմոնյանը հայ աղջկա կերպար ունի՞»,-եզրափակել է նա։

1in.am

Լրահոս
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
22:13
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
18:40
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
Էս առումով՝ հեղափոխությունը այլևս չի կարող լինի թավշյա. Փաշինյան
17:12
Էս առումով՝ հեղափոխությունը այլևս չի կարող լինի թավշյա. Փաշինյան
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
15:38
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան
12:58
Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է
12:05
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
18:01
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն.  Քոչարյան
14:10
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն. Քոչարյան
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:01
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան
16:55
Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան
Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է. Սամվել Կարապետյան
16:32
Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է. Սամվել Կարապետյան
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան
16:14
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում
16:00
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:43
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
15:25
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան