Լրահոս

Օրը խորհրդանշում է իրավունքների և անելիքի համար պայքար․ Թանդիլյան

Կանանց տոնի առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման ժամանակ մտահղացման նախաձեռնող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց․

«Չեմ կարող հիացմունքս չհայտնել այն հրաշալի կանանց միջավայրում գտնվելու առիթով, որոնք տարբեր իրավիճակներում, տարբեր հանգամանքներում այնպիսի դրսեւորումներ են ունեցել, որ կարելի է միայն ու միայն հպարտանալ։ Իմ համար մեծ պատիվ է այս խորհրդանշական օրը ձեզ ողջունել եւ շնորհավորել Մարտի 8-ը։

Ակնհայտ է, որ օրը խորհրդանշում է պայքար, իրավունքների եւ անելիքի համար պայքար։ Եվ բազմաթիվ հնարավորությունների համար, որ մենք այսօր ունենք, պարտական ենք տարբեր դարաշրջաններում տարբեր կանանց մղած պայքարին։ Տարբեր կանայք, որոնք համարձակություն են ունեցել երազել եւ գնալ իրենց երազանքի հետեւից։ Այո, այսօր շատ հաճախ տարօրինակ է թվում, որ այն ազատությունները, որով օժտված է յուրաքանչյուր մարդ, այդ թվում կինը, տրված է բնատուր։ Եվ մենք պիտի այս օրը չմոռանանք, որ այդ ազատությունների համար տարբեր կանայք պայքարել են։ Սակայն ցավալիորեն նաեւ արձանագրում ենք, որ այսօր դեռ կարիք կա որոշ պայքար մղելու կանանց լիարժեք հնարավորությունների համար։

Բնավ հակված չեմ ասելու, որ պիտի տարբեր արտոնություններ լինեն, որ կանայք կարողանան արտոնյալ պայմաններում իրացնել իրենց իրավունքը։ Բայց ես շատ ուզում եմ, որ յուրաքանչյուր կնոջ որոշումը լինի, թե ինչով է ինքը զբաղվում, ինչից է ինքը երջանիկ, ինչպես է ուզում ապրել իր իսկ կյանքը։ Սա նշանակում է կրթվել, աշխատել, ստեղծագործել, արարել, երեխա դաստիարակել։ Եվ այսօր ուզում եմ շատ ցանկանալ, որ յուրաքանչյուր ընտրություն, որ անում է կինը, լինի բնական ընտրության արդյունք։

Այսօրվա ցուցահանդեսը մենք իրականում կազմակերպել ենք նաեւ այն պատճառով, որպեսզի ցույց տանք, թե ինչպես են կանայք տեսնում աշխարհը լուսանկարչական ապարատից անդին։ Եվ դուք տեսնում եք, թե ինչքան տաղանդաշատ են իրենց աշխատանքները։ Կանայք, ովքեր աշխարհն իրենց հայացքով ներկայացրել են մեզ, հնարավորություն են ընձեռում՝ ցույց տալու, թե ինչպես են տեսնում կանայք, ինչին են նայում եւ ինչպես են այն արտահայտում։ Թերեւս, ցուցահանդեսի իմաստը նաեւ ցույց տալն է աշխարհին թաքնվածը։ Այս խորհրդանշական օրը ուզում եմ, որ հայ կանայք լիարժեքորեն իրացնեն իրենց իրավունքը, հավատան, որ իրենց երազանքը իրականանալի է, եւ որ արժի դրա հետեւից գնալ։

Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում գեղեցիկ օր եւ հետայսու ամբողջ տարին»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ajd երկրի ամենամեծ…

3 minutes ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

1 hour ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

2 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

3 hours ago

Սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…

5 hours ago

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…

5 hours ago