Երեւանում անցկացվող սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է բազմամարտի չեմպիոնի կոչումը։
Նա վաստակել է 81, 133 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Համլետ Մանուկյանը՝ 79,088: Բրոնզե մեդալակիր է դարձել Գագիկ Խաչիկյանը՝ 78, 600:
Մարտի 9-ին տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները։