Քաղաքականություն

Կոստանյանը Կահիրեում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում կարգավորման գործընթացին: Այս մասին Կահիրեում մարտի 8-ին, Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը և ընդգծել է, որ դրանց հակառակ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում կարգավորման գործընթացին և ընդհանուր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան միջանցքի ապաշրջափակման հրատապությունը:

Քննարկվել են նաև միջազգային այլ հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ դա չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago