Գլխավոր

Ադրբեջանը գնում է նոր սադրանքների․ Փաշինյան

Լաչինի միջանցիք փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ կիրակի օրը Ադրբեջանի ԶՈՒ մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Ստեփանակերից ՈՒԱԶ մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ-ի Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, նրանցից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել»,- ասաց նա։

Փաշինյանը ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին՝ ընդգծելով, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում։

«Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023թ-ի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին։ Նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը ընդգծել էր, որ այդ քննարկումները պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված մարդկանց հետ։ Մարտի 1-ին ռուս խաղաղապահների կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից չորս օր անց տեղի ունեցավ վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել։ Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված , ԼՂ-ում ընտանիքներ կազմած 3, 2 և 1 երեխաներ ունեցող քաղաքացիներ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում։

«Առաջինը՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր սադրանքների համար անհրաժեշտ ֆոն ստեղծելը։ Այս առումով ԼՂ արտգործնախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու- Ստեփանակերտ անխափան ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա։ Մարտի 5-ի սադրանքի նպատակներից մեկն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում, ինչը չստացվեց։ Ադրբեջանի հաջորդ նպատակն էր արյունոտ ահաբեկչությամբ ձևավորվել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխահային բարձրագույն դատական ատյանի որոշումը։ Ադրբեջանը գնում է նոր սադրանքների՝ իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար, սրա ընդգծումով ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։ Հարկ եմ համարում վերահաստատել ԼՂ-ում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

25 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

35 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

46 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

55 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago