Քաղաքականություն
09.03.2023

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից. Նիդերլանդների ԱԳՆ

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից. Նիդերլանդների ԱԳՆ

Նիդերլանդների վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահին Լաչինի միջանցքը բացելու նպատակով։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։

Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին:

Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնության։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։

Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծել, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։

Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։

Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։

Լրահոս
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
19:58
Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
19:41
Կատարը գազ կմատակարարի Սիրիա
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
19:26
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
19:03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
18:48
Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
18:39
2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
18:28
Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:08
Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
17:48
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
17:31
Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
17:23
Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
16:59
ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
16:44
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
16:24
Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք
16:10
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք