ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության մասին միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ:
«Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն գոտիներից մեկում»,- ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ։