Կրթություն

Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին առանձնահատուկ կարևորել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները:

Նա վստահություն է հայտնել, որ ստորագրվող հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը: Վրաստանի կրթության և գիտության նախարարը կարևորել է նաև համագործակցությունն աստղաֆիզիկայի բնագավառում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար՝ կարևորելով բարեկամական սերտ համագործակցությունը ՀՀ-ի և Վրաստանի միջև: Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով նա առաջարկել է զարգացնել և ընդլայնել կրթության և գիտության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

14 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

33 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago