

«Ապագա Հայկականը» որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, եւ հուսով ենք, որ մեր ընդհանուր ջանքերով կհասնենք հաջողության։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, «Ապագա Հայկականը» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։
«2020 թվականի տեղի ունեցած պատերազմը եւ իրադարձությունները ստիպեցին եւս մեկ անգամ խորհել, թե մենք ինչպիսի՞ Հայաստան եւ հայություն ենք ուզում ունենալ, ինչպե՞ս ենք կառուցելու այդ Հայաստանը։ Մեր կազմակերպած բազմաթիվ քննարկումներում, ի թիվս այլ կարծիքների, հնչում էր կարեւոր մի միտք՝ Հայաստանի եւ հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով։ Այսօր նախաձեռնությանը միացել են 110 հազար հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Ապագա Հայկական» նախաձեռնությունը ձեւակերպել է 15 նպատակ՝ միտված Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը։ Մենք այսօր բացում ենք զարգացման նոր էջ «Ապագա հայկական»-ի պատմության մեջ»,- նշեց Ապիտոնյանը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…