Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ջրային ոլորտի ռազմավարության մշակումը և նշել, որ այն պետք է տա հետևյալ հարցերի պատասխանները. մեր երկրում որքա՞ն ջրային ռեսուրս է առկա, որքա՞ն պետք է կուտակել և ո՞ր ուղղությամբ որքան պետք է օգտագործել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ առաջնային խնդիրն է առկա պաշարների արդյունավետ կառավարումը, ջրի շուկայի և բաշխման համակարգի ձևավորումն ու ջրամբարաշինության խթանումը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…