Լրահոս

Հայաստանն ինքնիշխան երկիր է, բայց նման դրվագներ չպետք է լինեն․ Պեսկով

Մեր հարաբերությունների գործընկերային եւ դաշնակցային բնույթը պետք է լինի այն բանի գրավականը, որ նման տխուր դրվագներ չպետք է տեղի ունենան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովի՝ երկիր մուտքը արգելելու հետ։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Միեւնույն ժամանակ, մեր հարաբերությունների գործընկերային եւ դաշնակցային բնույթը պետք է լինի այն բանի գրավականը, որ նման տխուր դրվագներ չպետք է տեղի ունենան»,- նշվում է Պեսկովի մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսաստանցի լրագրող եւ հրատարակիչ, «Նյուզ մեդիա»  հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին արգելվել էր մուտք գործել Հայաստան, եւ նա հայտնվել էր անցանկալի անձանց ցուցակում։ Ավելի ուշ Գաբրիելյանովը հայտարարել է Հայաստանի կառավարությանը դատի տալու իր մտադրության մասին։ «Ես դատի եմ տալիս Հայաստանի կառավարությանը եւ անպայման կստիպեմ նրանց, որ ինձ թույլ տան Հայաստան մտնել»,-հայտարարել է նա։ 

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

27 minutes ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

1 hour ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

2 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

3 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

4 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

5 hours ago