Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
Համաձայն ՌԴ ՊՆ տեղեկագրի ՝ մարտի 10-ին Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 10-ին ՝ ժամը 19:10-ից 19:40-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: