Երևանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են Ռուսաստանի խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով։
Ռազմական գերատեսչությունը շեշտում է՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ դրանք կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:
Ադրբեջանն այսօր կրկին պահանջել է դադարեցնել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ այդ հարցում հիմնական պատասխանատվությունը դնելով ռուսաստանցի խաղաղապահների վրա։
«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և կատարի իր վրա դրված պարտականությունները», – հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ մեկ անգամ ևս շեշտելով, թե «պարբերաբար տեղի ունեցող նման անօրինական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի վերջնամասում, սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի ստեղծում են պահանջում»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…